Մյունխենի անվտանգության համաժողովին կմասնակցի Մակա Բոճորիշվիլին

Վրաստանից Մյունխենի անվտանգության համաժողովին կմասնակցի «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Netgazeti-ին հայտնել է համաժողովի մամուլի քարտուղարը։

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, ի տարբերություն նախորդ տարվա (Վրաստանը հրավիրված չէր), այս տարի Վրաստանի ներկայացուցիչը կմասնակցի համաժողովին։ Սակայն նա ասել է, որ ինքը Մյունխեն չի գնա։

Մյունխենի անվտանգության համաժողովը միջազգային անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ քննարկումների ամենամեծ ֆորումն է աշխարհում, որն անցկացվում է 1963 թվականից։ Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 13-15-ը, որին կմասնակցեն 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։