Հաղորդավար Գիորգի Փուտկարաձեն նշանակվել է Մեդիա ակադեմիայի ղեկավար

«Իմեդի» կառավարամետ հեռուստաընկերության հաղորդավար Գիորգի Փուտկարաձեն նշանակվել է Հաղորդակցության հանձնաժողովի Մեդիա ակադեմիայի ժամանակավոր ղեկավար։ Որոշումը հանձնաժողովի նորընտիր նախագահ («Վրացական երազանք»-ի նախկին պատգամավոր) Գոգա Գուլորդավան ստորագրել է փետրվարի 10-ին։

Գիորգի Փուտկարաձեն «Իմեդի» հեռուստաընկերության համահաղորդավար է։

Նույն օրը Գոգա Գուլորդավան մեկ այլ հրամանագիր է արձակել Մեդիա ակադեմիայի ներկայիս ղեկավար Շորենա Շավերդաշվիլիին աշխատանքից ազատելու մասին։

Նույն փաստաթղթում նշված է, որ փետրվարի 6-ին նրա հետ պայմանագիր է կնքվել, որի համաձայն նա կստանա «պայմանագրով նախատեսված փոխհատուցում»։ Գումարի չափը նշված չէ։