Գորչակովի հիմնադրամի ֆինանսավորմամբ Թբիլիսիում անցկացվելու է երիտասարդ դիվանագետների համաժողով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից ստեղծված Գորչակովի հիմնադրամի ֆինանսավորմամբ Թբիլիսիում անցկացվելու է երիտասարդ դիվանագետների համաժողով: Rustavi2 լրատվականի հաղորդմամբ, համաժողովը ռուսական քարոզչության մաս է և Թբիլիսիում նախապատրաստվում են հերթական աղմկահարույց հանդիպումն անցկացնել:

Ռուսական հիմնադրամի կայքէջում համաժողովի նպատակը նշվում է ռուս և վրացի երիտասարդների հարաբերությունների նոր հարթակի ստեղծումը:

Առկա տեղեկատվության համաձայն, հանդիպմանը կքննարկվի Վրաստանում ռուսական սփյուռքի կարգավիճակի բարելավման մեխանիզմների մասին: