Բորջոմիի հովտում հրդեհի հետևանքով վնասված անտառներում ծառատունկ է սկսվել

Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը այսօրվանից Բորջոմիի հովտում 2008 և 2017 թվականներին հրդեհների հետևանքով վնասված անտառների տարածքում մեկնարկում է ծառատունկ:

«Ինտերպրեսնյուս» լրատվականին գերատեսչությունից հայտնել են, որ անտառային գործակալությունը շուրջ 4000 փշատերև ծառերի տնկման աշխատանքներ է իրականացնելու Դաբա գյուղի հարակից տարածքում: Անտառի վերականգման աշխատանքներն իրականացնում են տեղի բնակիչները:

Այս տարվա աշնանը կվերականգնվի 144 հա անտառային տարածք, և մոտավորապես 400 000 ծառ կտնկվի: Տնկման աշխատանքներն իրականացվում են անտառային ոլորտի մասնագետների վերահսկողության ներքո: