Հյուրընկալության համաշխարհային համաժողովը` Վրաստանում

Այս տարի Վրաստանում առաջին անգամ կանցկացվի Հյուրընկալության համաշխարհային համաժողովը (Hospitality Investment Forum 2026):

Համաժողովը կսկսվի փետրվարի 18-ին Թբիլիսիի «Sheraton Grand Metekhi Palace» հյուրանոցում:

Հյուրընկալության համաշխարհային համաժողովը (HIF) բարձր մակարդակի միջազգային ներդրումային հարթակ է, որը ներառում է Կովկասը, Կենտրոնական Ասիան, Արևելյան Եվրոպան և Միջերկրածովյան տարածաշրջանը, միավորում է բոլոր շահագրգիռ կողմերին և նպատակ ունի խթանելու ոլորտի երկարաժամկետ զարգացմանը տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում:

Թբիլիսիում նախատեսված միջոցառումը կկենտրոնանա նոր հյուրանոցային նախագծերի, հանգստավայրերի և բազմաֆունկցիոնալ անշարժ գույքի ուղղությունների մշակման, ռազմավարական ներդրումների ներգրավման և կայուն չափանիշների ներդրման վրա: Միջոցառումը կմիավորի միջազգային ներդրողներին, կառուցապատողներին և հյուրանոցային համաշխարհային ապրանքանիշերի ներկայացուցիչներին: