Դատախազության հաղորդմամբ՝ ձերբակալվել է նորածնին վնասվածքներ հասցրած մայրը, որը նաև հիվանդանոցի աշխատակից էր։
Կնոջը մեղադրանք է առաջադրվել փետրվարի 24-ին։
«Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել մորը՝ նորածնի սպանության փորձի համար։
Ներքին գործերի նախարարության կատարած քննության արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի փետրվարի 22-ին Բաթումիի կլինիկաներից մեկի բուժքույրը նույն կլինիկայում ծննդաբերել է երեխային, որից հետո, սպանելու մտադրությամբ, նորածնին կյանքին սպառնացող վնասվածքներ է պատճառել մարմնի տարբեր մասերում և դրել բժշկական թափոններով լի պոլիէթիլենային տոպրակի մեջ։
Նորածինը բուժվում է կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում։
Իրավապահ մարմինների աշխատակիցները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19.112 հոդվածով (նորածնի սպանության փորձ)։
Դատախազության միջնորդության հիման վրա մեղադրյալի դեմ խափանման միջոց է կիրառվել կալանքը», — հայտնել է դատախազությունը։
Բժիշկների հաղորդմամբ՝ նորածինը մարմնական լուրջ վնասվածքներ ունի, և նրա վիճակը ծանր է։
Նորածինը մի քանի վիրահատության կարիք ունի։