Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի միջազգային նշանակության ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակվում են

Վրաստանում շարունակվում են Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի միջազգային նշանակության ավտոճանապարհի 30-37 կմ հատվածի վերականգնման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի ֆեյսբուքյան էջից։ 

Նշվում է, որ այս պահին իրականացվում է ճանապարհի ամրացման և եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։

Տեղեկության համաձայն՝ ծրագիրը կապահովի մեքենաների և հետիոտների անվտանգ տեղաշարժը։ Նշվում է նաև, որ իրականցվում են նաև երկրորդ՝ 40-46 կմ ճանապարհահատվածի վերականգնողական աշխատանքները։

Աշխատանքների ավարտի վերջնաժամկետն այս տարվա հոկտեմբերն է։