Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ փետրվարի 26-ից մարտի 1-ը Վրաստանում սպասվում են անձրևային տեղումներ, որոշ վայրերում` հորդառատ։ Հնարավոր են նաև քամու ուժգնացում և ծովում 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ, երկրի բարձր լեռնային շրջաններում՝ ձյան տեղումներ, որոշ վայրերում` հորդ, մառախուղ, ձնաբուք և ձնահոսքի վտանգ։
Ձյան առատ տեղումների, ձնաբքի, տեսանելիության վատթարացման, մերկասառույցի և ձնահոսքի վտանգի պատճառով ճանապարհների որոշակի հատվածներում կարող է սահմանափակվել երթևեկությունը։
Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա հեղեղումների, նաև բլրոտ ու լեռնային շրջաններում սողանքային-ավազային փոթորկային պրոցեսների սկսման և ակտիվացման (վտանգի մակարդակ՝ միջին)։