ԵԽ-ը չի ճանաչում Վրաստանի օկուպացված տարածքներում ՌԴ-ի տրամադրած փաստաթղթերը

Եվրախորհրդարանն աջակցել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի և Վրաստանի օկուպացված տարածքներում տրված փաստաթղթերով ԵՄ տարածք մուտք գործելն արգելող բանաձևին։ Եվրախորհրդարանը 540 կողմ, 6 դեմ ձայնով ընդունել է որոշումը:

ԵՄ անդամ երկրների դեսպանները հոկտեմբերի 12-ին պայմանավորվել են, որ Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայում ու Հարավային Օսիայում, Ուկրաինայի Դոնեցկ, Լուգանսկ, Խերսոն ու Զապորոժիայի շրջաններում և Ղրիմում տրված ճամփորդական փաստաթղթերով քաղաքացիներին արգելել մուտքը շենգենյան գոտի։

Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի և Ցխինվալի շրջանի բնակիչների մեծ մասը ունի Ռուսաստանի քաղաքացիություն, համապատասխանաբար, ռուսական անձնագրեր։ Ռուսաստանը ճամփորդական փաստաթղթեր է տրամադրում Ղրիմում, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում։