Դրոշների խոնարհում. Վրաստանի Առաջին Հանրապետության օկուպացիայից անցել է 105 տարի

Խորհրդային, բոլշևիկյան Ռուսաստանի սանձազերծած Վրաստանի Առաջին Հանրապետության օկուպացիայից անցել է 105 տարի։

1921 թվականի փետրվարի 25-ին Ռուսաստանի Կարմիր բանակն օկուպացրեց Թբիլիսին, տապալեց Վրաստանում համընդհանուր և ազատ ընտրություններով ընտրված կառավարությանը և անեքսիայի ենթարկեց միջազգային իրավունքի սուբյեկտին՝ Վրաստանի Դեմոկրատական ​​Հանրապետությանը։

Փետրվարի 25-ին՝ Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ, խոնարհվել են Նախագահական պալատի, խորհրդարանի, կառավարության և այլ վարչական հաստատությունների շենքերի վրայի Վրաստանի պետական ​​դրոշները։

Վրաստանի խորհրդարանը փետրվարի 25-ը հայտարարեց Խորհրդային օկուպացիայի օր՝ 2010 թվականի հուլիսի 21-ին ընդունված որոշմամբ։