Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը

Նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վրացական երկու հեռուստաալիքների՝ «Իմեդիի» և «Pos TV»-ի նկատմամբ, Մեծ Բրիտանիայի կիրառած պատժամիջոցները։

«Կարծում եմ՝ սա ծիծաղելի է, անկախ նրանից, թե ինչ պատճառով են կիրառվել պատժամիջոցները. չեմ կարծում, թե մեր երկրի որևէ քաղաքացի լուրջ կընդունի դա։

Մեզ համար ամենակարևորը մեր հասարակության տեղեկացվածությունն է։ «Ինչո՞ւ է սա տեղի ունենում, ինչի՞ համար են այս պատժամիջոցները, և ովքե՞ր են դրանք իրականացնում», — ասել է Կղավելաշվիլին:

Երեկ՝ փետրվարի 24-ին, Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ուղիղ չորս տարի անց, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակը թարմացրեց Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ցանկը։