«Վրացական երազանք»-ը լրացուցիչ փոփոխություններ է կատարում Ընտրական օրենսգրքում։
Այս անգամ, նախատեսված օրենսդրական փոփոխություններով, միջազգային դիտորդ կարող են լինել 18 տարեկանից մեծ օտարերկրյա քաղաքացիները միայն։ Միջազգային դիտորդներին կարող է ուղեկցել թարգմանիչ, որը կգրանցվի ԿԸՀ-ում։
Առաջարկվող օրենքի նախագիծը նաև նախատեսում է փոփոխություններ ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ նիստի լուսանկարման, տեսագրման և ձայնագրման կանոններում, որը կկարգավորվի ԿԸՀ որոշմամբ։
Ըստ օրենքի նախագծի` քվեարկության խցիկում գտնվելու իրավունք ունեցող անձը, նաև ընտրական հանձնաժողովի նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձը կարող է լուսանկարահանում և տեսագրում կատարել առանց ընտրական գործընթացը խաթարելու և առանց աուդիոմոնիթորինգ անցկացնելու։
Արգելվում է լուսանկարել, տեսագրել կամ այլ կերպ մշակել այն տեղեկատվությունը (տվյալները), որը, համաձայն այս օրենքի, հանրային տեղեկատվությանը չի պատկանում, բացառությամբ այն դեպքերի, երբ նման լուսանկարահանումը, տեսաձայնագրումը կամ մշակումը նախատեսված է այս օրենքով։
Օրենքի նախագծի հեղինակներն են Արչիլ Գորդուլաձեն, Թոռնիկե Չեիշվիլին, Ռատի Իոնաթամիշվիլին, Ալուդա Ղուդուշաուրին, Դավիթ Մատիկաշվիլին, Գուրամ Մաճարաշվիլին, Ակակի Ալադաշվիլին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդր Տաբատաձեն, Իրակլի Շատակիշվիլին։