Կորոնավիրուսի թեստավորման 19 բացասական արդյունք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի կասկածանքով 19 անձ թեստավորման է ենթարկվել և բոլոր պատասխանները բացասական են: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան:

Ինչպես լրագրողներին հայտնել է Էզուգբայան, ինֆեկցիոն հիվանդանոցում ներկայումս կա 44 պացիենտ:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսով հիվանդներից մեկին, որի վիճակը ծանր էր, Էզուգբայան ասում է, որ նրա վիճակը կայուն է և հետագա բարելավում է անկնկալվում:

Նշենք նաև, որ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը, ըստ նախնական տվյալների, առողջացել է: