«Իմեդի»-ն և POSTV-ն նյութերը գովազդում են նորաստեղծ էջերի միջոցով. ISFED

Այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան ապատեղեկատվություն տարածելու համար պատժամիջոցներ սահմանեց իշխանամետ «Իմեդի» և POSTV հեռուստաընկերությունների նկատմամբ, նրանք այլևս չեն կարողանում գովազդ տեղադրել Meta-ի հարթակներում։ «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) կազմակերպության  դիտարկմամբ՝ նրանք ստեղծել են ֆեյսբուքյան նոր էջեր՝ սեփական գովազդները հենց այդ էջերի միջոցով հրապարակելու համար։

Չնայած Meta-ն պաշտոնական հայտարարություն չի արել պատժամիջոցների ենթարկված հեռուստաընկերությունների նկատմամբ սահմանափակումների մասին, ISFED-ի տեղեկություններով՝ «Իմեդի»-ի և POSTV-ի գովազդ տեղադրելու իրավունքը Meta-ի հարթակներում (Facebook, Instagram և այլն) սահմանափակվել է պատժամիջոցների հայտարարման հաջորդ իսկ օրը։ Երկու հեռուստաընկերությունների դեպքում էլ Meta-ն նշել է, որ գովազդի տեղադրումը սահմանափակված է «ստանդարտների խախտման պատճառով»։ ISFED-ն ընդգծել է, որ Meta-ն նմանատիպ պրակտիկա է կիրառել նաև ռուսական քարոզչական մեդիաների դեպքում։

«Հատկանշական է, որ քարոզչական մեդիաները Ֆեյսբուքում Վրաստանի մասշտաբով գովազդ տեղադրող խոշորագույններից էին։ Վերջին տվյալներով՝ 2026 թվականի փետրվարին «Իմեդի»-ն և POSTV-ն իրենց էջերում մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում հրապարակել են մոտ հազար գովազդ՝ շուրջ 38 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։

Ըստ Meta-ի գովազդների գրադարանի տվյալների (2020 թ. օգոստոսից մինչև 2026 թ. փետրվարի 25-ը)՝ այս երկու հեռուստաընկերությունները տարբեր էջերի միջոցով ընդհանուր առմամբ ծախսել են առնվազն 786 հազար 305 ԱՄՆ դոլար, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է վրացական մեդիադաշտի համար», — ասված է ISFED-ի զեկույցում։