Վրաստանի պատանի ըմբիշները Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում երեք հաղթանակ են տարել

Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի մինչև 20 տարեկան ըմբիշների շրջանում 10 քաշային կարգերից հինգում հայտնի են դարձել եզրափակչի մասնակիցները, որոնցից երեքում Վրաստանի հավաքականի անդամները կպայքարեն ոսկե մեդալի համար։

Դիմիտրի Խաչիձեն (60 կգ), Նիկա Բրոլաձեն (67 կգ) և Աչիկո Բոլքվաձեն (82 կգ) հաղթանակով են ավարտել կիսաեզրափակիչ փուլը։ Եզրափակիչը կկայանան այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 20:00-ին։

Խաչիձեն եզրափակչում կհանդիպի հայազգի Սուրեն Աղաջանյանի հետ։ Բրոլաձեն նույնպես հայ մրցակից կունենա՝ Աշոտ Խաչատրյանը։ Բոլքվաձեն կմրցի ֆինն Իոնի Կունար Սարկինենի հետ։

Վրաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնություն է ժամանել տասը մարզիկներից բաղկացած հավաքականով և արդեն մեկ մեդալ է նվաճել։ 77 կգ քաշային Թոռնիկե Միքելաձեն երեք խաղում հաղթելուց հետո պարտություն կրեց եզրափակչում և արժանացավ արծաթե մեդալի։