Ընկուզեղենի բիզնեսին մեծ ուշադրություն է դարձվում

Որակի և արտադրողականության աճ, սրանք են առաջին և հիմնական նախապայմաները` ընկուզեղենի բիզնեսի զարգացման և բարձր չափանիշերով եվրոպական շուկայում նրա պահանջարկի ավելացման համար:

Այս մասին հայտարարել է «Oxfam» կազմակերպության` Վրաստանի գրասենյակի գյուղատեսության և սննդի անվտանգության ծրագրի ղեկավար Լևան Դադիանին: Նրա և գյուղատնտեսության զարգացման ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչների մասնակցությամբ մայիսի 19-ին`  Թբիլիսիի «Քորթյարդ Մարիոտ» հյուրանոցում, Եվրոպայի հարևանության ծրագրի` «ENPARD»-ի շրջանակներում տեղի ունեցավ ընկուզեղենի արտադրության ոլորտի զարգացման` թվով երրորդ համաժողովը:

Համաժողովի նպատակը պետական գործակալությունների և ոլորտում գործող մասնավոր ձեռնարկությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ջանքերը կենտրոնացնել ընկուզեղենի արտադրությունը` որպես լիարժեք արդյունաբերական ոլորտ ձևավորելու ուղղությամբ` զուգահեռաբար նպաստելով արտադրողականության աճին և որակի բարձրացմանը:

Խոսելով խնդրի վերաբերյալ` Լևան Դադիանին նշել է. «Այս ոլորտի զարգացման համար հարկավոր է ապահովել բարձր որակ և արտադրողականություն: Լինելով խորը և համապարփակ առևտրի գոտում` մենք պետք է կարողանանք ապահովել համապատասխան որակ: Այս նպատակով բարեփոխումներ են հարկավոր այս ոլորտի հետ կապված բոլոր մակարդակներում, լինի դա պետական, թե` մասնավոր ձեռնարկություն: Մասնավորապես բարեփոխումները կվերաբերեն տեխնոլոգիաներին, որոնք կնպաստեն արտադրողականության բարձրացմանը, կվերաբերվեն ծառերի և հողի մշակման տեխնիկային: Այսօրվա համաժողովին պատրաստվում ենք ընդգծել առաջիկա անելիքները»:

13228170_1059981487411384_853730997_nՀամաժողովին ներկա էր նաև Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Դավիթ Գալեգաշվիլին, ով անդրադարձավ ընկուզեղենի գների անկմանը` 2016-ին: «Այս տարի ընկուզեղենի ցածր գնինը պայմանավորված է համաշխարհային շուկայի ցածր գներով, դրանից բացի վրացական ընկուզեղենի ցածր գների նախապայմաններից մեկը,  որակի միջազգային չափանիշներին անհամապատասխանությունն էր: Ինչ վերաբերում է բնակլիմայական տվյալներին եւ դրա ազդեցությանը բերքի վրա, ապա գյուղատնտեսական ապահովագրությունն այս տեսանկյունից միակ ելքն է: Մենք ֆիանասավորում ենք ապահովագրական մի մասը, դրա համար լավ կլինի, որպեսզի մեր ֆերմերներին տեղեկացնենք, որ պետությունը միլիոնների հասնող աջակցություն է տրամադրում ապահովագրական կտրոնների տեսքով»: 

13220047_1059981410744725_511505053_nՀանդիպմանը ներկա էր նաեւ Վրաստանում Եվրամիության դեսպան Յանուշ Հերմանը. «Եվրոպայի հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ENPARD ծրագրի միջոցով Եվրամիությունը աջակցում է Վրաստանի արդյունաբերության զարգացմանը, նպաստում` աղքատության նվազեցմանը տարբեր շրջաններում: 2013 թվականից գործող ENPARD ծրագիրն ի սկզբանե Վրաստանին տրամադրեց ավելի քան 50 մլն դոլար դրամաշնորհ: Մոտ ապագայում Վրաստանը կստանա ևս 50 մլն դոլարի դրամաշնորհ: Աշխատում ենք նաև եւս մի ծրագրի ուղղությամբ, որի շրջանակներում Վրաստանը կստանա 80 մլն դոլար: Ընկուզեղենի արտադրությունը չափազանց կարևոր ոլորտ է, Վրաստանից արտահանվող ապրանքանշերի շարքում այն արդեն իսկ մրցակցում է գինու հետ: Մենք հպարտ ենք, որ Եվրոպայի ֆինանսական աջակցությունը նպատակին է ծառայել: Եվրամիությունը պատրաստվում է նաև աջակցել մասնավոր ձեռնարկություններին` երկարաժամկետ վարկեր տրամադրելով դրանց»: 

Ինչպես հայտնի է, ընկուզեղենի արդյունաբերությունը կարևորագույն ոլորտներից է, որն առաջատարներից է Վրաստանից արտահանվող ապրանքաների շարքում: Բարձր որակ ապահովելու և արտադրողականության բարձրացման դեպքում, այն մրցունակ կդառնա համաշխարհային շուկայում: Համաժողովի մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալ այս ոլորտի զարգացման վերաբերյալ Կառավարության ծրագրերին, ինչպես նաեւ հանդես գալ առաջարկություններով:

Թողնել պատասխան