Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) և World Rugby-ի համատեղ հետաքննությամբ հաստատվել է Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականի վեց խաղացողի և մարզիկների օժանդակ անձնակազմի մեկ անդամի հակադոպինգային կանոնների խախտում, ասված է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հայտարարության մեջ:
Ռեգբիի համաշխարհային ֆեդերացիայի հայտարարության մեջ նկարագրված է դոպինգի թեստի կեղծման և նմուշի փոխարինման կազմակերպված սխեման և նշված է, որ 7 անձի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել:
Հետաքննության զեկույցում, որը հրապարակվել է մարտի 14-ին, գրված է, որ բացահայտվել է 5 դեպք, երբ տեղի է ունեցել փորձանմուշների փոխարինում: Նաև սահմանվել է, որ Վրաստանի ռեգբիի հավաքականի խաղացողներին դոպինգի թեստավորման մասին նախապես զգուշացրել են Վրաստանի հակադոպինգային գործակալության աշխատակիցները: Հետաքննությունը նաև պարզել է, որ դոպինգի վերահսկողության պատասխանատուները չեն հետևել թեստավորման համար ընտրված մարզիկներին և ներկա չեն եղել թեստի հանձնման գործընթացին, ինչը, ըստ կանոնների, ակնհայտ խախտում է: