«Վստահ եմ, որ ԵԱՀԿ-ն և նաև «Մոսկվայի մեխանիզմ»-ը կհանգեցնեն անհրաժեշտ արդյունքների, և ինչպես ԵՄ-ն, մենք պետք է զգոն մնանք», — մարտի 16-ին Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարական հանդիպումից առաջ հայտարարեց Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։
Վալտոնենը, որին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տուգանել էր 5000 լարիով՝ անցյալ տարվա հոկտեմբերին Թբիլիսի այցելելուց հետո «ճանապարհը փակելու» համար, նշել է, որ ԵՄ-ն պետք է զգոն մնա Վրաստանի նկատմամբ.
«Անցյալ տարի, երբ ԵԱՀԿ գործող նախագահն էի, ոչ միայն ուշադիր հետևում էի, այլև այցելեցի Վրաստան և արտահայտեցի իմ խոր համերաշխությունը Վրաստանի ժողովրդին, որը, ցավոք, ստիպված է ապրել աճող ճնշումների ներքո։ Վերջին օրենքը, որն էապես արգելում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորումն ու անհատների ազատությունը, ևս մեկ քայլ է սխալ ուղղությամբ»։