Դատավորների գրեթե մեկ երրորդի ընտանիքների անդամներն աշխատում են պետական ​ոլորտում. IDFI

«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպության (ՀԿ) հրապարակած ուսումնասիրության համաձայն, Վրաստանի գործող դատավորների գրեթե մեկ երրորդի (90) ընտանիքների անդամներն աշխատում են պետական ​ոլորտում:

Ըստ IDFI-ի վերլուծության, ուսումնասիրված 90 գործերից 51-ի դեպքում դատավորների ընտանիքի անդամներն աշխատում են տարբեր դատարաններում, 90-ից 60-ի դեպքում ընտանիքի անդամը դատավորի նշանակումից հետո շարունակել է աշխատել գործող պաշտոնում, պաշտոն է զբաղեցրել կամ փոխել է պաշտոնը, ինչպես նաև՝ Թբիլիսիի և Քութայիսիի վերաքննիչ դատարանների 84 դատավորներից 13-ի երեխաներն աշխատում են դատական ​​համակարգում։

ՀԿ-ի փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի ոչ մի դատավորի հայտարարագրում պետական ​​ոլորտում աշխատող ընտանիքի անդամ գրանցված չէ։

«Ուսումնասիրվել են Գերագույն դատարանի 28, երկրորդ ատյանի դատարանի 84 դատավորների, առաջին ատյանի դատարանի 209 դատավորների գույքային հայտարարագրերը։ Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ մեկի հայտարարագրում գրանցված չէ պետական ​​հատվածում աշխատող ընտանիքի անդամ, թեև դա չի բացառում նմանների առկայությունը։

Ուսումնասիրության ոչ բոլոր դեպքերը պետք է համարվեն կողմնակալ ​​վերաբերմունքի հետևանքներ: Սակայն, մյուս կողմից, անհնար է ուսումնասիրել և ներկայացնել խնդրի ամբողջական մասշտաբը սեփականության հայտարարագրերի կարգավորող նորմերի պահանջների սահմանափակ լինելու պատճառով…

Թափանցիկության մակարդակը բարձրացնելու և կողմնակալության, արտոնյալ վերաբերմունքի և կոռուպցիայի ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է կատարելագործել գործող մեխանիզմները և ներդնել լրացուցիչ չափորոշիչներ։ Այս ուղղությամբ բարեփոխումները հատկապես առաջնահերթ են՝ հաշվի առնելով Եվրամիությանն անդամակցելու դիմումի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի զեկույցում արձանագրված առաջարկությունները»,- նշված է IDFI-ի ուսումնասիրության մեջ։