Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը հոսպիտալացվել է

Առողջական վիճակի վատթարացման պատճառով հոսպիտալացվել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը:

Վրաստանի պատրիարքարանը մարտի 17-ի առավոտյան հայտնել է, որ «առողջական վիճակի անսպասելի բարդացման պատճառով Նորին Սրբություն և Երանություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ն այս պահին գտնվում է Կովկասի բժշկական կենտրոնում: Վիճակը խնդրահարույց է, սակայն կայուն»:

Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը 93 տարեկան է:

«Իմեդի» հեռուստաընկերության մարտի 17-ի առավոտյան տարածած տեսանյութի համաձայն՝ Կովկասի բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել է Պատրիարքը, Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ այնտեղ է եղել նաև Պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեն: