Վրաստանի հավաքականի անդամները` արծաթե մեդալակիր

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Վրաստանի հավաքականի անդամներ Անաստասիա Մետելկինան և Լուկա Բերուլավան մարզական զույգերի պայքարում ներկայացրել են իրենց ազատ ծրագիրը:

Կարճ ծրագրից հետո Մետելկինա-Բերուլավա զույգը երկրորդ տեղում է: Նրանք ազատ ծրագիրը կատարեցին բարձրակարգ մակարդակով՝ արժանանալով մրցավարների 138.96 միավորին: Երկու ծրագրի հանրագումարում նրանք վաստակեցին 218.41 միավոր և պատմության մեջ առաջին անգամ դարձան աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ:

Պատվո հարթակ

1. Միներվա Ֆաբիեն Հազ — Նիկիտա Վոլոդին (Գերմանիա)

2. Անաստասիա Մետելկինա — Լուկա Բերուլավա (Վրաստան)

3. Լիա Պերեյրա — Տրենտ Միշո (Կանադա)