Մի խումբ անձանց մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվելու համար

«Օրենքով գող» Մամուկա Շուբիթիձեին՝ «Տուրիկելա» մականունով, հայտնի նաև որպես «Կախեթինսկի», և ևս 49 անձի մեղադրանք է առաջադրվել։

Դատախազության ապրիլի 8-ին հրապարակած հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր առմամբ 50 անձի մեղադրանք է առաջադրվել չորս տարբեր մեղադրանքներով՝

  • «Օրենքով գող» համարվելու համար,
  • «Գողական աշխարհին» անդամակցելու համար,
  • «Գողական աշխարհի» գործունեությանն աջակցելու համար,
  • «Օրենքով գողին» դիմելու համար։

Ներքին գործերի նախարարությունը նախորդ օրը՝ ապրիլի 7-ին, հայտարարել է այս 50 անձանցից 44-ի ձերբակալության մասին։

Մնացածը գտնվում են արտասահմանում. նրանց նկատմամբ, հավանաբար, հետախուզում է հայտարարվել։