Թբիլիսիում ընտանի կենդանիների խնամքի կանոնների խախտման դեպքերը 2025 թվականին կտրուկ աճել են: Այս փաստի մասին տեղեկանում ենք BM.GE լրատվամիջոցի հարցին Թբիլիսիի քաղաքապետարանի կենդանիների մոնիտորինգի գործակալության պատասխանից:
Տրամադրված տվյալների համաձայն՝ 2024 թվականին արձանագրվել է խախտման 393 դեպք, մինչդեռ 2025 թվականին այդ թիվն աճել է մինչև 1084-ի:
Մասնավորապես, 2025 թվականին շանն առանց վզկապի կամ դնչկալի բաց տարածքում զբոսանքի տանելու համար արձանագրվել է իրավախախտման 75 փաստ: Նշված խախտումների համար սահմանված տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 11 հազար 400 լարի:
Նույն ժամանակահատվածում հատկապես բարձր է նույնականացման և գրանցման կանոնների խախտման ցուցանիշը. 2025 թվականին հայտնաբերվել է նման 918 դեպք: