Նոր կուսակցությունների ստեղծման անհրաժեշտություն կա. Սալոմե Զուրաբիշվիլի

«Անհրաժեշտ է, որ նոր կուսակցություններ ստեղծվեն, հասարակության շրջանում դրա պահանջը կա», — ասել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ ի պատասխան քաղաքացու հարցի։

Զուրաբիշվիլին նաև պարզաբանել է, որ նոր կուսակցությունների ստեղծմանն ու և ձևավորմանը զուգահեռ` «գլխավոր ճակատամարտն է պետք հաղթել», ինչի համար, ըստ նրա, ողջ հասարակությունը պետք է միավորվի։

«Կան փուլեր, մինչև կպարզվի, թե որ կուսակցությունն է հասարակությունն ավելի շատ հավանում։ Մինչ այդ փուլին հասնելը, այդ կուսակցությունները պետք է հայտնվեն, հիմնադրվեն, բայց նախքան դրան հասնելը մենք պետք է հաղթենք առաջին ճակատամարտում։ Իսկ այդ առաջին ճակատամարտը պահանջում է, որ նոր կուսակցությունները, հին կուսակցությունները, բողոքի դուրս եկած մարդիկ, հասարակությունը, որը դեռևս պասիվ է, բայց պետք է ակտիվանա, բոլորը միասին ներգրավվեն այս միասնական պայքարում, որը կոչվում է Վրաստանի փրկություն ռուսականացումից»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։