Բարձրլեռնային բնակավայրերի զարգացման հիմնադրամից կհատկացվի 20 մլն լարի

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Բարձրլեռնային բնակավայրերի զարգացման հիմնադրամի համար նախատեսված հատկացումներից գումար տրամադրելու մասին։

Մասնավորապես, Ֆինանսների նախարարությունը պետք է ապահովի 5 մլն 300 հազար լարիի հատկացումը «Գյուղի զարգացման գործակալությանը», որն ուղղվելու է «Միասնական ագրոնախագծի» ենթածրագրի՝ «Բարձրլեռնային բնակավայրերում ձեռնարկատիրական գործունեության խթանման ծրագրի» իրականացմանը։

Նույն փաստաթղթով նախատեսված է նաև 14 մլն 700 հազար լարի՝ տարածաշրջաններում իրականացվող նախագծերի հիմնադրամից, որը կհատկացվի տեղական ինքնակառավարման և տարածաշրջանային նախագծերի ընտրության ընթացակարգերին ու չափանիշներին համապատասխան։