Բողոքի 500-րդ օր. քայլերթ Թբիլիսիում

Ապրիլի 11-ին Թբիլիսիում տեղի է ունեցել  «շաբաթօրյա երթ»։ Քաղաքացիները Ֆիլհարմոնիայից քայլերթով հասել են մինչև Խորհրդարանի շենք։

Այդ օրը լրացել է եվրոպամետ բողոքի ցույցերի 500 օրը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են նոր ընտրությունների անցկացում և անօրինական ձերբակալվածների ազատ արձակում։

Ցուցարարների խոսքով՝ այս պահին երկրում դեռևս կան անձինք, որոնց իրենք համարում են խղճի և քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներ։ Նրանք նշել են, որ ստեղծված իրավիճակում բողոքի դադարեցում չեն դիտարկում։

Ակցիայի մասնակիցները խոսել են ուժային կառույցների իրականացրած հարձակումների, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների, նաև տուգանքների ու ձերբակալությունների մասին, դրանց թվում՝ մայթին կանգնելու պատճառով։