Այազմա-Նինոծմինդա հատվածում երթևեկությունը սահմանափակված է

Ուժեղ քամու և բքի պատճառով ներպետական նշանակության Կոդա–Փարցխիսի–Մանգլիսի–Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-րդ կմ-ից 146-րդ կմ (Այազմա-Նինոծմինդա) հատվածում արգելված է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։

Տեղեկությունը տարածել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոճանապարհի 1-ին կմ-ից 93-րդ կմ (Կոդա-Այազմա) հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։