Երեկվա օրը համառոտ. փետրվարի 26

Այսօրվա դրությամբ, ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությանը Վրաստանի համապատասխանությունը ցածր է, թեև՝ աստիճանաբար ավելանում է,  հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից երկու տարի անց ևս մեկ անգամ արտահայտված համերաշխության համար:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը որոշել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնել։

Վրաստանի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները սահմանում են, որ հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարն անձեռնմխելի է։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գոհ է Ռուսաստանի և Բելառուսի հետ Վրաստանի «նորմալ հարաբերություններից»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) ու ֆինանսների նախարարներին հանձնարարել է ծրագիր մշակել, որը կներառի բուհերի շրջանավարտների վճարովի պրակտիկա (ստաժավորում) պետական, մունիցիպալ և մասնավոր կառույցներում:

ԱՄՆ-ի «Ազգային ժողովրդավարական ինստիտուտը» (NDI) հայտնում է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական դիտորդական առաքելությունը, որ մեկնարկել էր փետրվարի 19-ին՝ կիրակի օրը, ավարտվել է փետրվարի 25-ին:

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի որոշմամբ, լեռնադահուկային սպորտի զարգացմանը նպաստելու և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպը խթանելու նպատակով Արագվա գյուղում անցկացվել է դահուկավազքի մունիցիպալ առաջնություն։