Հունգարիայի խորհրդարանական ընտրություններին հետևող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները նշել են, որ ընտրական գործընթացն անցել է խաղաղ միջավայրում։
«Ընտրություններն անցկացվել են բավականին խաղաղ միջավայրում։ Բնակչությունը հնարավորություն է ունեցել ազատորեն արտահայտելու իր կամքը՝ առանց ավելորդ խոչընդոտների կամ սահմանափակումների», — ասել է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Լևան Մախաշվիլին։
Նրա գործընկեր Դավիթ Մաթիկաշվիլին հույս ունի, որ իշխանության եկած նոր ուժը «չի ազդի հունգարացի և վրացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բացառիկ լավ հարաբերությունների վրա».
«Գլխավորն այն է, որ հունգար ժողովուրդն արտահայտել է իր ընտրությունը և քվեարկել այն քաղաքական ուժի օգտին, որին վստահում է նոր կառավարություն ձևավորելու և Հունգարիայի ներքին ու արտաքին քաղաքականության համար»։
«Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները հետևել են Հունգարիայում 2026 թվականի ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններին։ Նրանց թվում, Լևան Մախաշվիլիից և Դավիթ Մատիկաշվիլիից բացի, եղել են՝ Վիկտոր Սանիկիձեն, Իրակլի Մեզուրնիշվիլին, Գիորգի Կախիանին և Գիորգի Ճկղոնիան։