«Վրացական երազանքը» միջազգային գործընկերներին տեղեկացրել է` խորհրդարանն այլևս միակուսակցական չէ

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը հատուկ տեղեկատվական թերթիկ է պատրաստել միջազգային գործընկերների համար, որում ասվում է, որ խորհրդարանն այլևս միակուսակցական չէ։ Նամակը հրապարակել է ընդդիմադիր «Մթավարի» ալիքը։

Հիշեցնենք` այս շաբաթ կուսակցական ցուցակով «Հայրենասերների դաշինքից» մի քանի պատգամավոր խորհրդարան մտավ, հիմա նրանք մտադիր են ստեղծել «Եվրոպական սոցիալիստներ» նոր քաղաքական միավորում։ Սա է հենց իշխող թիմին թույլ տվել հայտնել, որ 10-րդ գումարման խորհրդարանը երկկուսակցական է։

Կուսակցությունների միջև տարաձայնությունների երկու հիմնական պատճառներն են արևմտյան ուղու բացակայությունը և երկրի ժողովրդավարական գործընթացների խոչընդոտումը` վստահ են իշխող թիմում։ Նամակում նշվում է, որ հենց այս ֆոնին հայրենասերների դաշինքի 4 անդամները որոշեցին, որ չեն ցանկացել հրաժարվել մանդատներից ու հայտնեցին կուսակցությունը լքելու մասին։ Ըստ իշխանության` այս դիրքորոշումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ռուսամետությունը տեղ չունի արևմտամետ խորհրդարանում, իսկ ժողովրդավարական գործընթացները երկրում շարունակվում են։

Ընդդիմությունը չի կիսում իշխանության լավատեսությունը` նշելով, որ 4 պատգամավորները չեն կարող լեգիտիմացմել գործադիր օրգանը։