Գարդաբանիի շրջանի Սացխենիսի գյուղում սողանքի պատճառով վնասված ճանապարհահատվածով տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակված է։ Գարդաբանիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հայտարարության համաձայն՝ երթևեկությունը հնարավոր է այլընտրանքային ճանապարհով։
Իրականացվում է ճանապարհի վնասման պատճառների մանրազնին ուսումնասիրություն։ Եզրակացությունից հետո կպլանավորվեն վերականգնողական և կանխարգելիչ միջոցառումներ։
«Ընթացիկ տարվա ապրիլի 10-ին Գարդաբանիի մունիցիպալիտետի Սացխենիսի գյուղում զարգացած սողանքային գործընթացների հետևանքով վնասվել է տեղական նշանակության ավտոճանապարհը։
Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Այս փուլում, վնասման պատճառները խորությամբ ուսումնասիրելու և երկրաբանական վիճակը գնահատելու համար սպասում ենք փորձաքննության եզրակացությանը։ Նշված փաստաթղթի հիման վրա կպլանավորվեն համապատասխան վերականգնողական և կանխարգելիչ միջոցառումներ։ Զուգահեռ ռեժիմով արդեն սկսվել է նախագծային և տենդերային փաստաթղթերի պատրաստումը, որպեսզի վերականգնողական աշխատանքները իրականացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում և արագացված տեմպերով։
Ճանապարհի վնասման պատճառով նշված հատվածում ավտոմոբիլային տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակված է, և Գարդաբանիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։