Էթեր Լիպարտելիանը ձյուդոյում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսակիր 1-ին վրացի կինն է

Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում ձյուդոիստ Էթեր Լիպարտելիանը 57 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Եզրափակչում նա հաղթել է իսրայելցի մրցակցին՝ Տիմնա Նելսոն Լևիին։

Էթեր Լիպարտելիանը Տիմնա Նելսոն Լևիի նկատմամբ հաղթանակ է տարել իպոնով (ձյուդոյում «իպոնը» (Ippon) ամենաբարձր գնահատականն է, որը նշանակում է մաքուր հաղթանակ)։