«Վրացական երազանք»-ը դիմել է ՍԴ՝ «ֆեդերալիստներ»-ին ևս արգելելու պահանջով

«Վրացական երազանք»-ն այսօր՝ ապրիլի 20-ին, նոր սահմանադրական հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ կուսակցությունների արգելման վերաբերյալ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:

Նրա խոսքով՝ հին հայցը հետ կվերցվի, և «Վրացական երազանք» կուսակցությունը նոր հայցին կավելացնի նաև «Ֆեդերալիստներ»-ին:

«Վրացական երազանք»-ն անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել երեք ընդդիմադիր կուսակցությունների արգելման վերաբերյալ: Իշխող կուսակցությունը պահանջում է արգելել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած չորս կուսակցություններից երեքին.

  • «Միասնություն» — «Ազգային շարժում»,
  • «Փոփոխությունների համար» կոալիցիա,
  • «Ուժեղ Վրաստան»: