«Վրացական երազանք»-ն այսօր՝ ապրիլի 20-ին, նոր սահմանադրական հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ կուսակցությունների արգելման վերաբերյալ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
Նրա խոսքով՝ հին հայցը հետ կվերցվի, և «Վրացական երազանք» կուսակցությունը նոր հայցին կավելացնի նաև «Ֆեդերալիստներ»-ին:
«Վրացական երազանք»-ն անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել երեք ընդդիմադիր կուսակցությունների արգելման վերաբերյալ: Իշխող կուսակցությունը պահանջում է արգելել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած չորս կուսակցություններից երեքին.
- «Միասնություն» — «Ազգային շարժում»,
- «Փոփոխությունների համար» կոալիցիա,
- «Ուժեղ Վրաստան»: