ՀՀ ՊՆ նախարարը պաշտոնական այցով Վրաստանում է

Հայաստանի Հանրապետության պաշտպանության  նախարար (ՊՆ) Սուրեն Պապիկյանն այսօր` ապրիլի 21-ին, պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։

Այս տեղեկությունը հաղորդել է ինքը` Պապիկյանը, ֆեյսբուքյան էջում։

«Պաշտոնական այցով ժամանեցի Վրաստան»,- գրել է նա` կից հրապարակելով լուսանկարներ դիմավորման արարողությունից։