Տիրանայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Վրաստանի հավաքականի համար արծաթե մեդալ նվաճեց Ռամազ Զոիձեն (77 կգ)։
Վրացի ըմբիշը եզրափակիչ գոտեմարտում զիջել է Եվրոպայի քառակի և աշխարհի կրկնակի չեմպիոն, Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանին։
Այսօր՝ ապրիլի 22-ին, եզրափակչում հանդես կգա վրացի Յուրի Լոմաձեն (72 կգ)։
Լոմաձեն կիսաեզրափակչում 3:2 հաշվով հաղթել է թուրք Արսլանին և ոսկե մեդալի համար կմրցի Ֆրանսիան ներկայացնող Իբրահիմ Մահոմեդ Հասանի հետ։
Մրցաշարում բրոնզե մեդալի համար կպայքարեն նաև Գելա Բոլկվաձեն (82 կգ) և Դիեգո Չխիկվաձեն (67 կգ)։