Նոր մանրամասներ նորակոչիկների միջադեպից

Կրծանիսիի ՊՆ ուսումնական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի նոր մանրամասներ են հայտնի: Միջադեպը տեղի է ունեցել նորակոչիկների միջև: Նրանցից մեկը 21-ամյա Էլջան Էֆենդիևն է, ում, «Ռուսթավի 2-ի» տեղեկատվությամբ, Ալգեթիի ուսումնական կենտրոնից օրեր առաջ են տեղափոխել Կրծանիսի: Երիտասարդը պատմել է, որ իրեն ծեծել են, որից հետո նախ տեղափոխել են «Ռուսթավի» հիվանդանոց, այնուհետև Գորիի ռազմական հոսպիտալ: Պաշտպանության նախարարությունից հայտարարում են, թե ծեծկռտուք չի եղել և Էֆենդիևին տեղափոխել են հիվանդանոց էմոցիոնալ վիճակի պատճառով:

«Իմ որդուն մոտավորապես 3 օր առաջ տեղափոխել են Կրծանիսիի ուսումնական կենտրոն: Ինչ վերաբերում է կռվին, նա խոսել է ինձ հետ հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Ասաց, որ իրեն, ամենայն հավանականությամբ, մի քանի անձ է ծեծի ենթարկել: Մինչ այս միջադեպը հանդիպեցի սերժանտին: Նա ասաց, որ հոգ կտանեն իմ որդու անվտանգության մասին և մինչ զինծառայության ավարտը կմնա Կրծանիսիում: Ինչ վերաբերում է Գորիի հիվանդանոց տեղափոխելուն, ապա այս որոշումը կայացրել է Կրծանիսիի ուսումնական կենտրոնը»,- ասել է Էֆենդիևի հայրը` Էլբրուս Էֆենդիևը:

Նշենք, որ երիտասարդը հարցաքննվել է: Գործում ներգրավված է ռազմական ոստիկանությունը: