Բակալավրի և մագիստրատուրայի ուսման տևողությունը 1 տարով կկրճատվի

Մի քանի ուղղություններով բակալավրի ծրագիրը 4-ի փոխարեն կլինի 3 տարի: 

Բացի այդ` ծրագրվում է նաև մագիստրատուրայի ուսումնական ծրագիրը ևս կրճատել`դարձնելով 1 կամ 1,5 տարի:

Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ համապատասխան փոփոխություններ կարվեն երկրի Բարձրագույն կրթության մասին օրենքում: Առաջիկայում կհստակեցվեն այլ ոլորտներն ու ուղղությունները, որտեղ 3 տարվա ընթացքում հնարավոր է հասնել բակալավրի աստիճանի համար անհրաժեշտ արդյուքների և տալ համապատասխան մասնագիտացման դիպլոմ:

Ուսանողները, հավանաբար արդեն 2019-ի սեպտեմբերից կսկսեն ուսումնառություն` բակալավրի եռամյա ծրագրով:

Այսօր մագիստրատուրայի բոլոր ծրագրերը նվազագույնը 120 կրեդիտանոց են: Հնարավոր է, որ դրանց մի մասը հասցվի մինչև 90 կրեդիտի` մեկ կամ մեկուկես տարով:

Նյութի աղբյուր`Apsny.ge