«Վրացական երազանք»-ի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահին։
Հանդիպմանը խոսվել է երկկողմ հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության խորացման մասին.
«Աստանայում հանդիպում եմ ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ինչպես նշեցի հանդիպման ժամանակ, «Միջին միջանցքը» ընդլայնման մեծ պոտենցիալ ունի, և այս երթուղու զարգացման համար անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերը:
Ընդգծեցինք, որ ավանդական բարեկամությունը, որը տարիներ շարունակ կապում է երկու երկրներին տարբեր ոլորտներում, կարիք ունի ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման:
Ղազախստանի նախագահին շնորհակալություն հայտնեցի Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ Ղազախստանի անսասան աջակցության համար:
Շնորհավորեցի Կասիմ-Ժոմարտ Տոկաևին նոր Սահմանադրության ընդունման հետ կապված հանրաքվեի հաջող անցկացման կապակցությամբ և նշեցի, որ դա էլ ավելի կամրապնդի պետականությունը, ինստիտուտների արդյունավետությունը և նրա առաջնորդությամբ կնպաստի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- սոցիալական ցանցում գրել է Միխեիլ Կղավելաշվիլին: