TBILISI OPEN AIR-ն այս տարի կանցկացվի հուլիսի 4-5-ին

TBILISI OPEN AIR երաժշտական ​​փառատոնը այս տարի կանցկացվի տասնհինգերորդ անգամ՝ հուլիսի 4-5-ը։
Կազմակերպիչների խոսքով՝ չնայած բազմաթիվ մարտահրավերներին, փառատոնը հավատարիմ է մնում իր «երաժշտությունն ազատ է» գաղափարախոսությանը և կրկին ունկնդիրներին հրավիրում է Lisi Wonderland։

«Այս տարի գլխավոր ելույթ ունեցողը ազդեցիկ բրիտանական Slowdive խումբն է, որն առաջին անգամ կայցելի Վրաստան: Նրանց հետ միասին, հոբելյանական ծրագրում ընդգրկված են.

  • Hooverphonic՝ բելգիական թրիփ-հոփի և նվագախմբային փոփի ականավոր ներկայացուցիչներ,
  • Molchat Doma՝ բելառուսական ծագմամբ պոստ-փանկ խումբը,
  • Jay-Jay Johanson՝ շվեդ երաժիշտ, մելանխոլիկ էլեկտրո-փոփի խորհրդանիշ,
  • Kordz & Security with Gori Children’s Choir feat. Mechanical Rainbow բացառիկ ելույթ, որը կդառնա փառատոնի գլխավոր հայտնություններից մեկը», — հայտարարել են փառատոնի կազմակերպիչները: