Դյուշենի համախտանիշով հիվանդ երեխաների ծնողները եթեր են պահանջում

Չորեքշաբթի՝ ապրիլի 29-ին, ժամը 17:00-ին, Դյուշենի համախտանիշով հիվանդ երեխաների ծնողները կհավաքվեն Հանրային հեռարձակողի շենքի մոտ և կպահանջեն ուղիղ եթեր տրամադրել։

«Ինչպես հայտնի է, Դյուշենի մկանային դիստրոֆիան մահացու հիվանդություն է, որը վաղ տարիքում առաջացնում է մկանների հյուծում և կյանքի տևողության կրճատում։ Վրաստանում Դյուշենով հիվանդ շուրջ 100 երեխա կա։ Մենք՝ ծնողներս, պայքարում ենք մեր երեխաների փրկության համար և պետությունից պահանջում ենք ֆինանսավորել անհրաժեշտ բուժումը։ Արդեն 3 ամիս է, ինչ պահանջում ենք հանդիպում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, սակայն՝ ապարդյուն։

Մենք երկու անգամ դիմել ենք Հանրային հեռարձակողին, որպեսզի մեզ եթեր տրամադրեն, նաև հրավիրեն իշխանության ներկայացուցիչների ու փորձագետների, որոնց հետ բացահայտ կքննարկենք բոլոր հարցերը։ Քանի որ պատասխան չենք ստացել, չորեքշաբթի՝ ապրիլի 29-ին, ժամը 17:00-ին, կլինենք Հանրային հեռարձակողի մոտ (Պոլիտկովսկայայի փող. 31)՝ պահանջելու մեր դիմումի պատասխանը և եթերաժամանակի տրամադրումը։

Կոչ ենք անում հասարակությանը միանալ մեզ», — ասված է հայտարարության մեջ։