Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան, հաշվի առնելով տարածաշրջանային մրցաշարերը, հրապարակել է թարմացված վարկանիշային աղյուսակը, որտեղ բազմաթիվ կարևոր փոփոխություններ կան, այդ թվում՝ վրացի ձյուդոիստների դիրքերում։
Վարկանիշային աղյուսակի առաջատարի դիրքն է զբաղեցրել Վրաստանի կանանց հավաքականի առաջատարներից մեկը՝ Էթեր Լիպարտելիանին. նա նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը և 5021 միավորով տեղափոխվել առաջին հորիզոնական՝ մինչև 57 կգ քաշային կարգում։
Տղամարդկանց միջև 60 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Գիորգի Սարդալաշվիլին զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը՝ 3176 միավորով, իսկ Եվրոպայի առաջնության եզրափակչում նրա մրցակիցը՝ Ֆրանսիայի դրոշի տակ հանդես եկող Լուկա Մխեիձեն, 3270 միավորով զբաղեցնում է իններորդ հորիզոնականը։
66 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնությանը մասնակցող ըմբիշ Վաժա Մարգվելաշվիլին միջազգային հաշվարկում զբաղեցնում է 33-րդ տեղը, իսկ Թորնիկե Գիգաուրին 32-րդ հորիզոնականում է։
Եվրոպայի առաջնությունում 73 կգ քաշային կարգում հաղթանակի շնորհիվ 8 հորիզոնականով առաջադիմել է և 2230 միավորով 11-րդ տեղում է Լաշա Շավդաթուաշվիլին, իսկ Միխեիլ Բախբախաշվիլին (828) բարձրացել է 11 աստիճանով և 51-րդն է։
81 կգ քաշային կարգում Եվրոպայի եզրափակչում կրած պարտության արդյունքում 4010 միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում Տատո Գրիգալաշվիլին, իսկ նրա մրցակից Թեմուր Արբուզովը 5255 միավորով, համապատասխանաբար, վարկանիշային աղյուսակի առաջին համարն է։
90 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Լուկա Մաիսուրաձեն 4104 միավորով մտել է լավագույն եռյակ և 4-րդ հորիզոնական է մղել թիմակից Լաշա Բեքաուրիին (3558), որը վնասվածքի պատճառով չկարողացավ բարձրանալ պատվո հարթակ։
100 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Իլիա Սուլամանիձեն (3082) նահանջել է 6 հորիզոնականով և զբաղեցնում է 14-րդ տեղը։
100+ կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոն Գուրամ Թուշիշվիլիին առաջադիմել է 5 հորիզոնականով և 3895 միավորով երկրորդ տեղում է, իսկ ցուցակի առաջատարը ռուս Ինալ Տասոևն է՝ 3900 միավորով։
Հիշեցնենք, որ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում հերթական փոփոխություններին պետք է սպասել Դուշանբեի Մեծ սաղավարտի (Grand Slam) մրցաշարից հետո, որը Տաջիկստանի մայրաքաղաքը կհյուրընկալի մայիսի 1-3-ը։