Բոլնիսիի մունիցիպալիտետի Ցուրատավի (նախկինում՝ Քիլագիրի) գյուղում մեքենան վրաերթի է ենթարկել հեծանիվ վարող 11-ամյա տղայի։ Երեխային տեղափոխել են կլինիկա, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Դեպքի վայրում մոբիլիզացվել են քրեական և պարեկային ոստիկանությունները։
Ոստիկանությունը պարզել է վարորդի ինքնությունը։
ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով` ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որի պատճառով մարդ է տուժել. պատիժը` չորսից յոթ տարի ազատազրկում։