Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է թոքերի քաղցկեղի բուժզննման ֆինանսավորումը։ Ընթացակարգը մայիսի 1-ից քաղաքացիների համար կլինի լիովին անվճար։ Հիվանդությունների բուժզննման ծրագրի շրջանակներում քաղցկեղի բուժզննումը կֆինանսավորի Առողջապահության և սոցիալական ծառայությունների քաղաքային վարչությունը։
«Թոքերի քաղցկեղի բուժզննումն անվճար անցնելու հնարավորություն կունենան մայրաքաղաք Թբիլիսիում հաշվառում ունեցող 45-ից մինչև 75 տարեկան այն քաղաքացիները, որոնք ծխախոտի ակտիվ սպառող են կամ վերջին 15 տարվա ընթացքում են թողել ծխելը», — ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ բուժզննման ծրագիրը կսպասարկի Թբիլիսիում գործող 16 կլինիկա։