Սոխումիում և Ցխինվալիում փակվել է ազատ լրատվամիջոցներից մեկը

Radio Free Europe/Radio Liberty ռադիոկայանի ռուսալեզու բաժինը, որը հիմնականում լուսաբանում էր Վրաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետությունների իրադարձությունները, կդադարեցնի գործունեությունը 2026 թվականի մայիսի 1-ից։

«Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսոն որոշումը բացատրեց որպես վերակառուցման մաս.

«Այս միջոցները ձեռնարկվում են՝ ապահովելու համար, որ «Ազատություն» ռադիոկայանը պահպանի իր դիրքերը որպես ազդեցիկ, համապատասխան և ֆինանսապես պատասխանատու կազմակերպություն: Այս վերակառուցման շրջանակներում մենք հրաժեշտ ենք տալիս մի քանի իսկապես տաղանդավոր գործընկերների, որոնք վաղուց նվիրված են «Ազատություն» ռադիոկայանի առաքելությանը»։