Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի հաղորդմամբ, ընթացիկ տարվա առաջին 4 ամսում երկրի ողջ տարածքում հայտնաբերվել է անտառօգտագործման ապօրինի 651 փաստ:
Դեպարտամենտի փոխանցմամբ՝ հունվար-ապրիլ ամիսներին կնքվել է ապօրինի 20 սղոցարան:
«Բնական պաշարների պահպանությունը և անտառների ապօրինի օգտագործման կանխարգելումը, հայտնաբերումն ու խափանումը Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի համար առաջնահերթություն է:
Դեպարտամենտի անձնակազմերը ողջ երկրում պարեկություն են իրականացնում 24-ժամյա ռեժիմով. ակնթարթային արձագանք է տրվում նախարարության թեժ գծին (153) ստացված յուրաքանչյուր հաղորդմանը», — հայտնել են Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտից: