Միասնական ազգային և ընդհանուր մագիստրոսական քննությունների գրանցման համար վճարման ժամկետը երկարաձգվել է
Դիմորդներն ու մագիստրատուրայի թեկնածուները կարող են միասնական ազգային և ընդհանուր մագիստրոսական քննությունների գրանցման համար վճարել այսօր` մինչև ժամը 18:00-ն:
Երկարաձգված ժամկետի շրջանակներում դիմորդների համար պարտադիր է առնվազն մեկ հանձնվող առարկայի համար վճարումը (10 լարի), իսկ մագիստրատուրայի թեկնածուների համար՝ գրանցման գումարի (50 լարի) մարումը:
Վճարումը հասանելի է «Վրաստանի բանկ»–ի (Bank of Georgia) հարթակների միջոցով, այդ թվում՝ առցանց համակարգով (bogpay.ge), ինտերնետ բանկինգով (ibank.ge), բջջային հավելվածով (mBank) և ինքնասպասարկման տերմինալների միջոցով:
Գրանցման համար վճարումը պարտադիր փուլ է, առանց որի հնարավոր չէ ավարտել գրանցումը և մասնակցել քննություններին:
Միասնական ազգային և ընդհանուր մագիստրոսական քննությունների գրանցումը մեկնարկել է ապրիլի 6-ից և վերջնականապես կավարտվի մայիսի 11-ի ժամը 18:00-ին: Մինչև նշված ժամկետը թեկնածուները կարող են ստուգել տվյալները, հստակեցնել ընտրությունը, նաև նշել կամ փոփոխել քննական քաղաքը և նախընտրելի կրթական ծրագրերը:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հորդորում է դիմորդներին գրանցման համար անհրաժեշտ բոլոր գործողությունների կատարումն ապահովել սահմանված ժամկետում: