Մակա Բոճորիշվիլին և ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության օրակարգը

2026 թվականի մայիսի 7-ին Վրաստանի ԱԳ նախարար և փոխվարչապետ Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Քևին Համիլթոնին:

Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների օրակարգը։

Ծառայության փոխանցմամբ՝ զրույցն առնչվել է Դաշինքի հետ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության կարևորությանը. ընդգծվել է ՆԱՏՕ-ի աջակցությունը երկրի պաշտպունակության ուժեղացման ուղղությամբ։

Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրին, գլոբալ մարտահրավերներին և Վրաստանի համար խաղաղության ու կայունության նշանակությանը։ Անդրադարձ է կատարվել նաև Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Քևին Համիլթոնը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին ընդհանուր եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար և հայտնել Դաշինքի անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։