Վրաստանում տեղումներ են սպասվում

 Մայիսի 21-22-ին Վրաստանի տարածքի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, երկրի արևելյան հատվածում` տեղ-տեղ ուժեղ։ Հնարավոր են ամպրոպ և կարկուտ, հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը

Սպասվող տեղումները կարող են Վրաստանի գետերում առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերի վարարումներ, իսկ բլրապատ ու լեռնային գոտիներում՝ սողանքային և սելավային գործընթացների առաջացում ու ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին):