Մայիսի 26-ի միջոցառումների պատճառով Թբիլիսիի կենտրոնում ճանապարհային երթևեկությունը կսահմանափակվի

Վրաստանի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումների պատճառով մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում տրանսպորտային երթևեկությունը փուլ առ փուլ կսահմանափակվի։

Սահմանափակումներ կլինեն Նախագահական նստավայրի հարակից տարածքում, Ազատության հրապարակում, Ռուսթավելիի պողոտայում և այլուր։

• Աթոնելիի փողոց. երթևեկությունը կսահմանափակվի մայիսի 20-ի ժամը 08:00-ից, և սահմանափակումը կգործի մինչև մայիսի 28-ի օրվա վերջը:

• Ինչպե՞ս երթևեկել. Սոլիկո Վիրսալաձեի և Գիորգի Ճանտուրիայի փողոցներից դեպի Աթոնելի ընթացող տրանսպորտը Իտալիայի փողոցով կվերաուղղորդվի դեպի «Մշրալի» կամուրջ: Իսկ կամրջից դեպի Աթոնելիի փողոց երթևեկությունը հնարավոր կլինի Վիրսալաձեի և Ճանտուրիայի փողոցներով:

• Քռի աջ ափից (Ռենա Աբժանդաձեի փողոցից) բարձրացող մեքենաները կընթանան մինչև Վախթանգ Օրբելիանիի փողոց, այնուհետև՝ Մտկվարի փողոցի ուղղությամբ:

• Իտալիայի և Աթոնելիի փողոցներ. երթևեկությունը լրացուցիչ կսահմանափակվի մայիսի 24-ի ժամը 08:00-ից մինչև մայիսի 28-ը ներառյալ:

• Ինչպե՞ս երթևեկել. Զաարբրյուկենիի հրապարակից դեպի «Մշրալի» կամուրջ եկող հոսքը Ջովանի Սկուդիերիի փողոցով կանցնի Քռի աջ ափ, իսկ Վիրսալաձեի փողոցից դեպի  կամուրջ ընթացող ավտոմեքենաները կհասնեն մինչև Աթոնելիի փողոց և, թեքվելով աջ, կտեղափոխվեն Ճանտուրիայի փողոց:

Անկախության օրվան նվիրված միջոցառումների պատճառով երթևեկությունը փակվում է նաև քաղաքի գլխավոր հրապարակում և հարակից փողոցներում.

• Կոտե Աֆխազիի և Շալվա Դադիանիի փողոցներ. այս փողոցներից դեպի Ազատության հրապարակ երթևեկությունն ամբողջությամբ կարգելվի հետևյալ ժամերին.

• մայիսի 20-ի ժամը 20:00-ից մինչև մայիսի 21-ի ժամը 01:00-ն,

• մայիսի 21-22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն:

• Ռուսթավելիի պողոտա (Ազատության հրապարակից մինչև Զուրաբ Ճիճինաձեի փողոցի խաչմերուկ). ճանապարհային երթևեկությունն ամբողջությամբ կսահմանափակվի մայիսի 24-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 27-ի ժամը 08:00-ն:

• Ինչպե՞ս երթևեկել. Ռուսթավելիի պողոտայից եկող ավտոմեքենաները կհասնեն միայն մինչև Գիա Ճանտուրիայի փողոց, որտեղից, թեքվելով ձախ, Ճանտուրիայի և Վիրսալաձեի փողոցներով կիջնեն ափամերձ փողոց և կկապվեն Բարաթաշվիլիի փողոցին:

• Շոթա Ռուսթավելիի պողոտայից դեպի Ազատության հրապարակ երթևեկությունը հնարավոր կլինի միայն մինչև «Գալերիա» (Galleria Tbilisi) առևտրի կենտրոն, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ:

• Քռի երկու ափերից եկող տրանսպորտը կընթանա միայն մինչև Բարաթաշվիլիի և Պուշկինի փողոցների խաչմերուկ։

Որո՞նք են այլընտրանքային երթուղիները։

Սահմանափակումների ժամանակահատվածում մասնավոր ավտոմեքենաների տեղաշարժը թույլատրելի կլինի հետևյալ փողոցներում.

Գիորգի Լեոնիձեի, Պավլե Ինգորոկվայի, Ալեքսանդր Ճավճավաձեի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Նիկոլոզ Բարաթաշվիլիի և Ռևազ Թաբուկաշվիլիի փողոցներում, նաև դրանց հարակից ճանապարհային ցանցում: